00:00:00

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը

18:06, 20 դեկտեմբեր 2021

Դեկտեմբերի 22-24-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքէջից: Այցի նպատակը երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումն է և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի քննարկումը: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և ՀՀ նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների գծով նախատեսված միջոցառումների նախագիծը: Ակնկալվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր