00:00:00

Բջնիում պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

13:45, 20 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 22։40-ին Կոտայքի  մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի չգործող պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։12-ին, մարվել՝ 23։34-ին։ Այրվել է երկրորդ հարկի սենյակի կախովի առաստաղը (մոտ 9 քմ) և ջերմահարվել առաջին հարկի սենյակի կախովի առաստաղը (մոտ 90 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր