00:00:00

Իրականում «երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք․ Արսեն Ջուլֆալակյան

14:34, 19 դեկտեմբեր 2021

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է․ «Իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պրոֆեսիոնալ է, ԱԺ նախագահը, պաշտպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, ԱԱԾ և ՊՎԾ պետերը …(թվարկումը չշարունակեմ) իրենց գործի հմուտ վարպետներն են, հիմա էլ տվայտվում ենք, թե Թուրքիայի հետ բանակցություններում ինչու՞ այսպիսի ոչ համարժեք նշանակում արեցին: Հարգելիներս, այլևս վաղուց ապացուցված է (առնվազն 2020թ-ի նոյեմբերի 9-ից), որ այս անձը չի եկել իշխանության ՀՀ շահերը պաշտպանելու համար: Եվ դա ոչ թե ապիկարությունից է, այլ ծրագիրն է այդպիսին. քանդել այն ամենը, ինչ քիչ թե շատ գործում էր մեր երկրում: Մի խոսքով, հետևողական քայլերով ծրագիրը հասցվում է ավարտին: Իրականում «երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք: հ.գ. ի՞նչն է պատճառը, որ դարեր շարունակ մեր թշնամի պետությունները չեն ունեցել այնպիսի ղեկավար, որն իր ամբողջ թիմով կգործեր ի շահ հայ ազգի: Երևի միայն մեր ժողովրդին է բնորոշ այդ յուրահատկությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր