««Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը գնա հարաբերությունների կարգավորման, առաջնորդի հանրային կարծիքը և համոզի, որ Հայաստանի համար զարգացման միակ ճանապարհը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է: Հայաստանը պետք է դառնա նորմալ հարևան և զերծ մնա տարածքային պահանջներից...», սա հատված է Իլհամ Ալիևի՝ իսպանական «El Pais» լրատվականին տված հարցազրույցից:
Ցավն այն է, որ մեզ մոտ հանրային ու քաղաքական մտքում չկա այս պարզ գիտակցումը, ընդհակառակը՝ որոշ շրջանակներ չգիտեմ հավատալով, թե այլ դրդապատճառներով ակտիվորեն քարոզում են, որ Ադրբեջանը փոխվել է և հնարավոր է խաղաղ ապրել: Հնարավոր չէ դա, քանի որ «խաղաղասեր» Ալիևը շարունակում է պետական մակարդակով ատելություն քարոզել հայի դեմ, ադրբեջանական դասագրքերում սովորեցնում են ատել հային և հավակնել Հայաստանի տարածքին: