00:00:00

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է

00:51, 19 դեկտեմբեր 2021

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր