00:00:00

Անկարան Երևանի հետ երկխոսությունը կոորդինացնելու է Բաքվի հետ. Թուրքիայի փոխնախագահ

00:12, 19 դեկտեմբեր 2021

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ երկխոսությունը վարելու է Ադրբեջանի հետ շատ ուշադիր և սերտ կոորդինացմամբ։ «Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին նրա արդարացի պայքարում։ Ադրբեջանական հողերի 30 տարվա օկուպացիային վերջ է տրվել։ Տարածաշրջանում նոր իրավիճակը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել խաղաղության և կայունության համար։ Դրան նպաստում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի «3+3» խաղաղ նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ ձևավորել»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր