00:00:00

«Մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, Ադրբեջանն Արցախում և ՀՀ սահմանին ռազմական օբյեկտներ է գործարկում»․ Ոսկան Սարգսյան

23:15, 18 դեկտեմբեր 2021

Լրագրող Ոսկան սարգսյանը գրում է. «Ադրբեջանը Արցախում և Հայաստանի սահմանին նոր զորանոցներ է գործարկում, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Քարվաճառում (Քելբաջար) և Քաշաթաղում (Լաչին) մասնակցել է ռազմական նոր օբյեկտների՝ զորանոցների, ավտոպարկերի, բուժկետերի և այլնի բացմանը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան, տրանսպորտային կոմունիկացիաներ բացելու, Սյունիքի տարածքով Ադրբեջանին երկաթուղային հաղորդակցություն տալու մասին, Ադրբեջանը Արցախում և Հայաստանի սահմանին նոր ռազմական օբյեկտներ է գործարկում, ուժեղացնում իր ռազմական ներկայությունը։ 2021թ․ հունիսին 20-ի խորհրդարանական ընտրություններում, պատերազմում խայտառակ պարտությունից և Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիա ստորագրելուց հետո, 688 հազար ընտրող Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալով՝ ընտրեց պարտության, դժոխքի, սև ապագայի ճանապարհը։ Հիմա արդեն հայի ետին խելքն էլ չի օգնում Հայաստանին»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր