00:00:00

Ըստ որոշ տեղեկությունների՝ Սև լճի մոտ թուրք զինյալներ կան.Հայկ Մամիջանյան

22:53, 18 դեկտեմբեր 2021

Իշխող խունտան չի կարողանում իրարից զատել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ այդ հարաբերությունների սերտաճումը միմիայն վտանգ կարող է բերել Հայաստանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակման գործընթացին: Մամիջանյանի արձանագրմամբ՝ Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել իր նախապայմաններից, ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո ավելացրել է այդ նախապայմանները: Հայկ Մամիջանյանի հաղորդմամբ, տեղեկություններ կան, որ Սև լճի տարածքում թուրք զինյալներ կան. «Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է եղել Հայաստանի և Արցախի դեմ զինված հարձակումներում, ինչու եմ ասում՝ Հայաստանի դեմ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Սև լճի մոտ ադրբեջանցի զինյալներից զատ, կան նաև թուրք զինյալներ»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր