00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ օդանավակայանում ռումբ է դրված

21:19, 18 դեկտեմբեր 2021 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի խմբեր են ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։ Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում են նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր