00:00:00

ՀՀ-ն կվերականգնի Ադրբեջան տանող 45 կմ երկաթգիծ՝ ծախսելով 200 մլն դոլար. Մհեր Գրիգորյան

19:57, 18 դեկտեմբեր 2021

ՀՀ կառավարությունը ծրագրում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հատվածը, ինչի վրա կծախսվի մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Ըստ փորձագետների կողմից նախնական հաշվարկների, Հայաստանով անցնող երկաթգծի տվյալ հատվածի վերականգնումը կկազմի մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ հատվածը շուրջ 45 կիլոմետր է, իսկ ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 340 կիլոմետր»,-նշել է փոխվարչապետը։ Մհեր Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանը Ադրբեջանին կապող երկաթուղին կաշխատի։ «Երկաթուղին կաշխատի միջազգային փոխադրումների ընդունված իրավունքի և տվյալ երկրների օրենսդրության նորմերի շրջանակներում»,-հավելել է փոխվարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր