00:00:00

Վերջին 70 տարվա մեջ ժողովրդագրության պատմական ամենացածր կորն է արձանագրվել․ Սերժ Սարգսյան

16:51, 18 դեկտեմբեր 2021

Հայաստանում այսօր ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին։ ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագհը նշեց, որ ըստ Համաշխարհային բանկի աղքատության գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47․6 տոկոսը։ «Ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին։ Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի կամ 8000-ից ավել ընտանիք անօթևան մնացին։ Նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանօ հսկողության տակ։ Սա վիճակագրություն չէ, այլ մարդիկ, ճակատագրեր, տարիների կորցրած վաստակ ու վտանգված ինքնություն»,-ասաց Սերժ Սարգսյանը։ Վերջինս նշեց, որ 2020թ․-ին վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, քանի որ երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են, ինչը նախկին նախագահի խոսքով մեծ աղետ է։ «Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը՝ թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով զինվորին, իսկ առողջապահական համակարգի կառավարման անկարողությունը որպես միջազգային նորմ»,-նշեց Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահը հավելեց, որ այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերը 6․3 տոկոսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր