Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտակետերով եւ Լաչինի միջանցքով ապահովել են օրական ավելի քան 400 մեքենաների անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետերում վերահսկում ենք հրադադարի ռեժիմի պահպանումը եւ իրականացնում անցակետային ռեժիմ։ Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, եւ անհրաժեշտության դեպքում խնդրում ենք վարորդին իջնել մեքենայից՝ մեքենայի սրահը զննելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Իվան Պադալկան։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով եւ Լաչինի միջանցքում տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերի 27 դիտակետեր։ Ռուս խաղաղապահներն ապահովում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաեւ ապահովում են մեքենաների եւ մարդկանց անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով։