00:00:00

Վեդիում ՔՊ-ի` իշխանությունը զավթելու ծրագիրը ձախողվեց․ «Հրապարակ»

13:00, 18 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում ՔՊ-ի` իշխանությունը զավթելու ծրագիրը ձախողվեց: Համայնքը պատրաստվում է նոր ընտրությունների: Անգամ ընտրական մեծ ծախսերը հետ չեն պահում իշխանություններին ֆորսմաժորներ ստեղծելու մտքից: Իսկ նոր ընտրություններում հաջողելու համար իշխանությունը որոշել է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին, որը ձախողված մարզպետ էր եւ մյուս պաշտոններում էլ իրեն չի արդարացրել, նշանակել Վեդի խոշորացված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Համայնքապետարանում երկուշաբթի սպասում են Գարիկին: Խոսակցություն կա, որ հենց երկուշաբթի օրն էլ նշանակվելու է։ Իսկ համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանը, ով Արարատի նախկին փոխմարզպետ Կառլեն Հակոբյանի որդին է, կդառնա նրա տեղակալը։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ներկայիս փոխքաղաքապետ Ալբերտ Սիմոնյանը, որն ընդդիմության թիմից է։ Գարիկ Սարգսյանի նշանակման լուրը տագնապ է առաջացրել համայնքապետարանում, շատերը կասկած չունեն, որ նա զարկ է տալու կադրային ջարդին, ազատվելու է նախկինների կադրերից, որպեսզի նոր ընտրություններին կուռ շարքերով գնա: Ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կլինի փետրվարի կեսերին։ Ինչ վերաբերում է Արարատ խոշորացված համայնքին, այստեղ էլ «արշալույսները խաղաղ» չեն․ Արման Բաբաջանյանի ցուցակով առաջադրված եւ 13,82 տոկոս տարած Արսեն Հակոբյանը, որի միանալու դեպքում միայն իշխանական թեկնածուն կարող է համայնքապետ դառնալ, խառնել է նախապես գծված սցենարը եւ չի պատրաստվում հենց այնպես կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ ու նրանց տալ համայնքի ղեկավարի պաշտոնը։ Երեկ նշանակված ավագանու անդրանիկ նիստը չի կայացել, քանի որ Հակոբյանի պահանջներին իշխանությունը չի արձագանքել: Ըստ լուրերի, Հակոբյանը չի բավարարվում միայն փոխքաղաքապետի պաշտոնով, ավելին է ուզում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր