00:00:00

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ վիճակում է գտնվում ձեր հոգին. նայեք նկարին և ասեք, թե ինչ տեսաք առաջինը

00:12, 18 դեկտեմբեր 2021

Արվեստում գոյություն ունի ունիկալ ոճ, երբ մի նկարում պատկերն աննկատ փոխվում է մի այլ պատկերի: Հոգեբանները նման նկարների միջոցով կարողանում են պարզել մարդու ենթագիտակցության թաքնված կողմերը: Ձեզ նույնպես առաջարկում ենք անցնել նման թեստ: Ի՞նչ տեսաք առաջինը: Եթե տեսաք կմախք Չնայած վախեցնող կերպարին՝ կմախքը ուժ է խորհրդանշում: Դուք պատրաստ եք նոր հաղթանակների և նվաճումների: Դրա հետ մեկտեղ հիանալի գիտակցում եք կյանքի արագ հոսքը, գիտեք, որ ամեն ինչ ունի իր վերջը: Չեք կենտրոնանում նյութականի վրա, ձեզ համար ավելի շատ կարևոր է ուղին, այլ ոչ թե արդյունքը, հենց այդ պատճառով էլ ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում: Դուք շատ բանի կհասնեք, եթե չշեղվեք այդ ուղուց: Եթե տեսաք կին Գլուխը խոնարհած կին․ սա խորհրդանշում է հոգնածություն: Հնարավոր է, որ խճճվել եք և չգիտեք, թե ինչ անել: Հանգստացեք, հնարավորության դեպքում մի կողմ դրեք բոլոր գործերը: Այս պահին դուք լավագույն կատարողը չեք: Վատ չէր լինի, եթե 2-3 օր կարողանաք անցկացնել այլ վայրում և ուժ հավաքեք: Հավանաբար, ձեր կողքին կա մեկը, ով խլում է ձեր էներգիան: Վերանայեք ձեր շրջապատը և մի վախեցեք բաժանվել մարդկանցից, ում հետ հարաբերությունները սպառվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր