00:00:00

Արցախում Արգիշտի Քյարամյանը «Վաստակի համար» մեդալով է պարգեւատրել

02:45, 18 դեկտեմբեր 2021

2021թ. դեկտեմբերի 17-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալեց պաշտոնական այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ: «ԱՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորեց գործընկեր կառույցների միջև փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնեց առավել զարգացնել և ընդլայնել դրանք՝ մասնավորապես կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղություններում: ԱՀ քննչական կոմիտեի նախագահը երախտագիտություն հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ողջ անձնակազմին ԱՀ քննչական կոմիտեի հանդեպ հատուկ ուշադրության և հոգածության, կոմիտեի գործունեությանը բարոյական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: ԱՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվեց «Վաստակի համար» մեդալով»,- նշված է հաղորդագրությունում:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր