00:00:00

Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը․ Արամ Վարդևանյան

20:47, 17 դեկտեմբեր 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան տեսնայութ է տեղադրել՝ կից գրելով. «Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվեց փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու հրամանի քննությունը: Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը: Առաջին օրվանից ֆիքսել էինք` դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, պետությունը պետք է գիտակցի դա և ՊՇՌ հետազոտման ծախսերը փոխհատուցի: Պարտադրանքը երբեք ընդունելի չէ ու վերջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր