00:00:00

Ինչպես Հայկը հայտնվեց Թայֆայից դուրս. Ս․ Հովսեփյան

21:59, 17 դեկտեմբեր 2021

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Հայկ Մարությանի ամենամեծ խնդիրն իր շուրջը հավաքված ՔՊ-ականներին կամ ՔՊ-ին լավ օճառված զանգվածին շատ վստահելն էր։ Հիմա ներկայացնեմ երկու դեպք, որով առնչվել եմ և երկուսն էլ անհաջողության են մատնվել իր «թիմակիցների» ջանքերով... Երկու տարի շարունակ պայքարում էինք «Փրկություն» ԲՀԿ-ի զբաղեցրած տարածքի ժամկետի երկարացման համար։ Մանկապարտեզի տարածքն զբաղեցնում էր մի կազմակերպություն, որը 20 տարուց ավել զբաղվում էր ծանր մտավոր հետամնացություն ունեցող անձանց խնամք տրամադրելով։ Քաղաքապետարանը շատ կոշտ պատասխանում էր «նպատակահարմար չենք գտնում տարածքի տրամադրման ժամկետը երկարացնել»։ Փորփրեցի և հասկացա, որ խնդիրը ոչ թե Հայկն էր, այլ ցածր օղակները։ Փորձեցի իր հետ կապ հաստատել և նորից ուղղորդեց նույն մարդկանց մոտ։ Անգամ ՄԻՊ-ի և մասնագիտական խմբի եզրակացությունն արդյունք չտվեցին, քանի որ ունեին աշխարհի կոռումպացված հանրակրթության վարչության պետը, որի կարծիքը գերակա ճանաչվեց մասնագետների կարծիքից (այդպես էր պետք)։ Երբ այդ անձինք քաղաքապետարանը լքեցին, հարցը կարգավորվեց արագ ու արդյունավետ։ Երկրորդը՝ ներդրումային ծրագիր էր (կփաստեն ներդրողները, քանի որ կան նաև ընկերներումս)։ Հայկը՝ որպես ոլորտի քաջատեղյակ մարդ, առաջարկեց ավագանիներից մեկին զբաղվել այդ հարցով, ինչպես հետո պարզեցինք այդ ավագանին դեռ նախորդ իշխանության ժամանակ մենաշնորհ էր ոլորտում, իսկ հիմա, երբ դարձել էր հայտնի ՔՊ-ական, լրիվ ձուկը ջրում էր իրեն զգում։ Անգամ նախարարների զանգերն արդյունք չտվեցին, դե թայֆայակցին հո չէին նեղացնի, բայց երկար պայքարեցին, որ ես հետ կանգնեմ այդ մարդկանց օգնելու իմ մտքից, ինչը չստացվեց, հետո էլ էդ ավագանի կոչվածն աշխարհի անդուր քայլերին գնաց, որ ծրագիրը չիրականանա... Ծրագիրը կյանքի կոչվեց, առանց քաղաքապետարանի աջակցության, իսկ ավագանու անդամն անգամ փորձեց դրանից էլ օգուտ քաղել և իր զավթած տարածքները վարձակալությամբ առաջարկեց մի քանի տասնյակ անգամ բարձր գներով։ Չստացվեց... Ծրագիրն արվեց առանց իրենց «արջի ծառայությունից» օգտվելու։ Գնահատականը թողնեմ. ամեն մեկն իրենը կստանա... Այս երկու դեպքից հետո, երբ ասում էինք քաղաքապետարան, արդեն գիտեի՝ ինչ պայքար է սպասվելու ինձ, բայց նաև շատ լավ գիտեի, որ խնդիրը թայֆայության մեջ է։ Քանի որ ես երբեք չեմ եղել այդ թայֆայության գործող անձ, պայքարը շատ դաժան էր լինում։ Մինչև անգամ մանդատի հարց էր դրվում... Շատ հարցեր լուծվեց առողջությանս գնով...
Պատերազմից հետո Հայկը շատ տեղերում սկսեց գործել արդյունավետ, բայց դա այնքան էլ հաճելի չեղավ թայֆայի համար, քանի որ իրենց թայֆից արդեն դուրս էր... Չեն «ներում» իրենց չծառայելը, հասկանում եմ ու քանի որ քիչ են այն մարդիկ, որոնք գիտակցում են ծառայություն բառի իմաստը, ապա օտարացնում են։ Ի դեպ, երբ խնդիրների մասին փորձում էի ավագանու մյուս անդամներին ներկայացնել, իրենք ոչ թե փորձում էին հասկանալ հարցի լրջությունը և էությունը, այլ ատամներով պաշտպանում էին այդ աշխատակիցների (փոխքաղաքապետեր, վարչության պետեր և այլն) կամ ավագանու անդամի անօրեն գործունեությունը, այդ թվում՝ նաև Հայկի անվերահսկողությունը։
Հա՜, շատ լավ հասկանում են ժողովրդի զգայունակությունը կապված երկրորդ նախագահի անվան հետ և բոլորի հետ նույն սցենարով են գործում... Հանդիպել է Քոչարյանի հետ... ՔՊ-ականնե՛ր, նույն անամոթությամբ նաև տարածում էիք, որ ես 1մլ դոլար եմ վերցրել ու դուրս եմ եկել խմբակցությունից, որ Քոչարյանի թիմին միանամ։ Վերցրեցրե՞լ էի, միացա՞... Չզզվեցի՞ք ձեր հորինած ստերից, չզզվեցի՞ք դուք ձեզանից։ Պապս ասում էր՝ «Դավեն օր ընգավ, դանգվորը (դանակ բռնողը) կշատանա»։ Հիմա էլ ԲՀԿ, «Լույս», ու ակտիվ ավագանիներ, մի բլբուլ են կտրել էլ ասելու չէ... Է հանեք, բայց իմացեք, որ Հայկի թուլությունը նաև ձեր անօրեն գործունեությունն էր։ (Իհարկե, մի քանիսին շատ ափսոսում եմ, որ լավ գործում էին ու հիմա ստիպված են էս ամենի միջով անցնել)... Մարությանը լավագույնը չէ, բայց դուք միշտ մեզ ստիպում եք «Այրի կինն ու թագավորը» առակը հիշել... Աստված ողորմի՛ քեզ, Այգեկցի՛ ջան...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր