00:00:00

Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի

15:41, 17 դեկտեմբեր 2021

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: Այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նախարարությունը միաժամանակ, հիշեցնքւմ է, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝ ▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ, ▪️ բնակության վայրում (տանը, բնակարանում), ▪️ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի), ▪️ անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս), ▪️ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների, ▪️ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,▪️ ծխելու, խմելու և սնվելու ժամանակ, ▪️ առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի, ▪️ հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս, ▪️ հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց, ▪️ կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց, ▪️ դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր