00:00:00

Մենք պետք է այս չարիքի կառավարությանն ուղարկենք գրողի ծոցը.Իշխան Սաղաթելյան

18:40, 17 դեկտեմբեր 2021

Հայաստանում այսօր համատարած ապօրինություններ և բռնաճնշումներ են, ամեն օր քաղաքական հայացքների համար մարդիկ են կալանավորվում, այդ բոլոր հրահանգներն իջնում է ԲԴԽ-ից և նախարարությունից, որոնք Նիկոլ Փաշինյանի ձեռքին «բութ գործիք» են նշեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և շեշտեց՝ հավաքվել են, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և ապօրինությունների շղթային դիմադրեն. «Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնք կալանավորված են իրենց քաղաքական գործունեության համար: Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, որոնք փորձում են պայքարել՝ Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման դեմ: Մենք պետք է վերջ դնենք այս ապօրինություններին և այս չարիքի կառավարությանն ուղարկենք գրողի ծոցը, որովհետև յուրաքանչյուր օր թուլացնում են մեր ժողովրդի դիմադրողականությունը և մեր երկիրը տանում են նոր պարտությունների և զիջումների»,-ասաց նա: Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները սերտորեն համագործակցում են քրեական հեղինակությունների հետ և նրանց միջոցով փորձում են ճնշում գործադրել համայնքապետերի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր