00:00:00

Չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը․ Թեհմինա Վարդանյան

18:33, 17 դեկտեմբեր 2021

Հարգելի՛ լրագրողներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, վստահ եմ՝ որևէ մեկիդ համար գաղտնիք չի վերջին երեք տարվա քաղաքային անցուդարձը, մասնավորապես իմ և Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետ և ընդդիմադիր ավագանու անդամ հարաբերությունները: Ուզում եմ վստահեցնել, որ որևէ բան չի փոխվել մինչ այս պահը: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը: Այդուհանդերձ, չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը: Մնացյալի մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկայում   Թեհմինա Վարդանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր