00:00:00

19 կողմ, 5 դեմ ձայներով ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյան

18:19, 17 դեկտեմբեր 2021

Երեւանի պետական հմալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Նիստից հետո Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց Հոգաբարձուների խորհրդի նիստը փակ էր ըստ կանոնակարգի, ներկա էին միայն ԵՊՀ հոգաբարձուները: Նրա խոսքով, Հոգաբարձուների խորհուրդը  19 կողմ 5 դեմ ձայներով 5 տարով ռեկտոր է ընտրել իրեն: Նշենք, որ առավոտյան ԵՊՀ-ի շենքում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով չի լինում», «Ձեռքերդ հեռու ԵՊՀ-ից»: Երիտասրադներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան, մինչեւ հասնեն իրենց նպատակների իրականացմանը, որ դավաճանը տեղ չունի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, որ ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չէ: Նշենք, որ մինչ այս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նապագահ էր ընտրվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր