00:00:00

Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը

17:46, 17 դեկտեմբեր 2021

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը: Նշենք, որ Աբովյան համայնքում թեեւ հաղթանակ է տարել ԲՀԿ-ն՝ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, սակայն նա չի ստացել 50 տոկոսից ավելի, ինչը թույլ կտար ԲՀԿ-ին միանձնյա իշխանություն ձեւավորել: ԿԸՀ-ի տվյալների համաձայն, բոլոր քվեասթերթիկների հաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել է 46,1 տոկոս ձայն: Երկրորդ տեղում ՔՊ-ն է, որն ստացել է 37 տոկոս: Երրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է 12 տոկոսով: Եվ վերջապես 4-րդ հորիզոնականում ՀՅԴ-ն է, որն ստացել է 5,1 տոկոս: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր