00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW X5-ում հրդեհ է բռնկվել, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

15:29, 17 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 20 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել: Վերջիններս մարել են BMW X 5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել է ավտոմեքենայի սրահը, այն դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկության՝ ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ վարորդ Ա. Խաչատրյանը չի տուժել ու մինչ հրշեջների ժամանումը, ինքն է պայքարել կրակի տարածման դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր