00:00:00

Ադրբեջանը սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցք»-ում, ինչը հղի է աղետալի հետևանքներով

10:45, 17 դեկտեմբեր 2021

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ կարծիք հայտնելով, որ «Ադրբեջանը միջանցքի գաղափարը առաջ մղելու համար փաստացի նոր շանտաժի է դիմել՝ փորձում է «Լաչինի միջանցքի» հարցը վերադարձնել քննարկումների փուլ»։ Պատգամավորի գրառումը՝ ստորև. «Ընդ որում՝ «Լաչինի միջանցքի» հարցը սահմանված և կարգավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն դա, կարծես, Ադրբեջանին քիչ է հուշում։ Նկատենք, որ մինչ այս պահը, միջանցք ստանալու համար Ադրբեջանը քննարկման տիրույթ էր վերադարձրել Գորիս-Կապան ճանապարհի հարցը՝ սպառնացել, որ միջանցքի չտրամադրման պարագայում անցակետեր կտեղակայի այդ ու Կապան-Ճակատեն ճանապարհին. վերջնարդյունքում ադրբեջանական անցակետեր տեղակայվեցին, ՀՀ-ի համար էլ ճանապարհը փակվեց։ Ու սա այն դեպքում, որ այդ ճանապարհի շահագործման, անվտանգության ապահովման և ՀՀ քաղաքացիների անխոչընդոտ երթևեկության վերաբերյալ 5-ամյա ժամկետով հուշագիր էր ստորագրվել։ Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցությունների մեծ թվով բաղադրիչներ չեն հանրայնացվել և կուլիսային գործընթացներ են ընթանում, նույնիսկ եղած փաստերը ցույց են տալիս, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող «Լաչինի միջանցքի» թեման Ադրբեջանը բերել է օրակարգ և սպառնում է իր պահանջների չկատարման դեպքում, ճանապարհի հետ կապված կարգավորումներում, վտանգավոր փոփոխություններ իրականացնել։ Ադրբեջանն ուղիղ կերպով սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցքի» հատվածում, ինչը հղի է աղետալի հետևանքներով։ Դե չասեմ, թե Ադրբեջանի հետ բանակցություններում կռացած, գլուխը ծուռ դիրք ընդունելուց բացի ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը՝ տարբեր տհասների համար քաղաքական կարիերա ստեղծելով, տարբեր պաշտոններում տեղավորելով և պարզապես պայքարող, սկզբունքային դեմքերի գրպանները քրեական գործեր գցելով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր