00:00:00

ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ-ի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ

14:11, 17 դեկտեմբեր 2021

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից: Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր