«Հրապարակ» թերթը գրում է. «Փարաքարում ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը» կարծես եկել են համաձայնության: Տեղեկացանք, որ ավագանի անցած ուժերը համաձայնել են, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվի համայնքապետ, իսկ ՔՊ թեկնածուն՝ տեղակալ: Դրա դիմաց իշխանությունը գործարք է առաջարկել «Ապրելու երկրին»՝ մենք ձեզ Փարաքարում դարձնենք համայնքապետ, դուք մեզ օգնեք Վանաձորում, որ Մամիկոն Ասլանյանը չընտրվի։

Իշխանությունների գերնպատակն է, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա։ Ավելի հեշտ հրաժարվեցին Արցախից, ավելի դժվար քաղաքապետի աթոռն են զիջում։ Հավանաբար, հենց սրանով է պայմանավորված Վանաձորում «Ապրելու երկրի» լռությունը:

Ըստ ամենայնի, ավագանի անցած ուժերը, բացի «Հայրենիքից», կմասնակցեն Վանաձորում իշխանությունն Ասլանյանից խլելու գործընթացին: Արդյունքում՝ Փարաքարը կլինի միակ համայնքը, որտեղ «Ապրելու երկիրը» կունենա համայնքապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում