00:00:00

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է Ֆրենկ Փալոնի հետ

03:59, 17 դեկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ։Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։ Բարձր եմ գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես Փըլոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։ Կոնգրեսականն իր հերթին կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր