Մի շարք կուսակցություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ զավթել է իշխանությունը տեղերում:

Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։

Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ապօրինի ձերբակալությունները, բռնաճնշումներն ու սպառնալիքները ոչ միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են, այլ նաև հետապնդում են հստակ նպատակներ՝ գողանալ ժողովրդի վստահության քվեն, լռեցնել Հայաստանը կործանման տանող՝ մեկ անձի քաղաքականությանը ընդդիմացող գործիչներին և ոչնչացնել տեղերում դիմադրության օջախները: Նպատակը մեկն է՝ ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր դիմադրելով հակապետական իշխանություններին՝ փորձում են կանգնեցնել պետության կործանման գործընթացը և խանգարել հայրենավաճառ ծրագրերին:

Կեղծ ժողովրդավարության կարգախոսով իշխանության եկած ուժը միջազգային հանրության աչքի առաջ, Հայաստանում դիվանագիտական ներկայություն ունեցող և ժողովրդավարական արժեքները դավանող միջազգային կազմակերպությունների և երկրների լռելայն համաձայնությամբ, գործադրում է հակաժողովրդավարան մեթոդներ ու անթաքույց հաստատում բռնատիրություն:

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։

Թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետությունում բռնապետական կարգերի հաստատում»։

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար:

Ազատություն կուսակցություն

Ազգային Անվտանգություն Կուսակցություն

Ազգային Ժողովրդավարական Միություն

Երկիր Ծիրանի Կուսակցություն

«Զարթոնք» Ազգային-Քրիստոնեական Կուսակցություն

Ժողովրդավարական Ուղի կուսակցություն

«Համերաշխություն» Կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

«Մեկ Հայաստան» Կուսակցություն

«Վերածնվող Հայաստան» Կուսակցություն

Քրիստնեա-Դեմոկրատական Կուսակցություն