00:00:00

Ոստիկանները բացահայտել են ավտոմեքենա փախցնելու դեպքը. 4 երիտասարդների բերման են ենթարկել

23:13, 16 դեկտեմբեր 2021

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 40-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 13-ի ժամը 21.00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Բուզանդի փողոցում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Աշտարակի խճուղու հարակից տարածքում: Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մասիս քաղաք տանող ճանապարհից Մարաշի բաժանմունք կասկածանքով բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի 22-ամյա բնակչի, Արարատի մարզի Դաշտավան գյուղի 23 և 22 տարեկան երկու բնակչի և Մասիս քաղաքի 21-ամյա բնակչի: Թլիկ գյուղի 22-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր