00:00:00

«Առաքելությունից» «թռածը» կփոխարինի Մարությանին

18:09, 16 դեկտեմբեր 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլի» նախագիծն ակնհայտ է, որ կընդունվի։ Սա նշանակում է, որ Մարությանը պաշտոնանկ կարվի։ Միաժամանակ Երևանի ավագանին ընտրելու է քաղաքապետի պաշտոնակատար։ Արդեն իսկ հայտնի է, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է առաջադրելու ավագանու անդամ, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, ինչն էլ կոճակ սեղմող ավագանիները կհաստատեն։ Ո՞վ է Հրաչյա Սարգսյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ։ Սարգսյանը պարզապես Նիկոլ Փաշինյանի մոտ նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանի հիմնած «Առաքելություն» կուսակցությունից է, ավելին քաղաքական խորհրդի հիմնադիր անդամ է եղել։ Բայց ինչպես հայտնի է Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի մոտ չաշխատելուց հետո Մանե Թանդիլյանի հետ, ով ի դեպ ևս Նիկոլ Փաշինյանի, ապա Արայիկ Հարությունյանի մոտ աշխատել է նախարար հիմել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Փաստացի ՔՊ-ն քաղաքապետ է ընտրում մի անձի, ով երիտասարդ տարիքում արդեն իսկ հասցրել է քաղաքական գիծ փոխել։ Արդյո՞ք իշխանությանը չի մտահոգում այն հանգամանքը, որ մեկ անգամ սեփական թիմից «թռածը» դա կանի երկրորդ անգամ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր