00:00:00

Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում

18:46, 16 դեկտեմբեր 2021

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան հաշվում հրապարակված տեսանյութից: Փայլանը նաև դիմելով Թուրքիայում գործող քաղաքական ուժերին, նախագահ Էրդողանին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական շրջանակներին` կոչ է արել աջակցել հարցի կարգավորմանը: Նա խոսքի ավարտին հայտարարել է, որ ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնել ցանկացած պատասխանատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր