Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նկարում պատկերված են թշնամու կողմից պահանջվող երկու «միջանցքները». ընդ որում` կապույտ գույնով ընգծվածը առաջնային է, որովհետև այն կիսում է Սյունիքը` անցնելով Սիսիան-Գորիս-Բերձոր ճանապարհով:

Երկրորդը` կարմիր գույնով ընդգծվածը, երկրորդ` Մեղրիով անցնող «միջանցքն» է. այո’, այո’. ոչ թե Մեղրիի (միակ) «միջանցքն» է, այլ երկրորդ` Մեղրիով անցնող «միջանցքն» է:

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ թշնամու համար առաջնային` ավելի կարևոր նշանակություն ունի առաջին «միջանցքը», որը կտրում է Սյունիքը Հայաստանի հարավից և միաժամանակ Հայաստանը` Իրանից…

Ինչպես գիտեք և հիշում եք` «Հին Հայաստանում» Հայաստանը Արցախին միացված էր երկու ճանապարհով` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով և Քարվաճառի ճանապարհով՝ Ստեփանակերտ – Դրմբոն (Մարտակերտի շրջան) – Դադիվանք – Սոթք – Վարդենիս (Սևանի ափ) ուղեգծով:

Իսկ ահա «Նոր Հայաստանում» երկրորդ` Քարվաճառի ճանապարհը փակ է, փակվել է 09-10.11.2020թ հայտարարության արդյունքում, որպեսզի «այն ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար»:

Հիմա հարց. ինչո՞ւ Հայաստանը որևէ կերպ չի բարձրաձայնում Արցախի հետ երկրորդ «միջանցք» ունենալու` Քարվաճառի ճանապարհի ապաշրջափակման և դրա հատուկ կարգավիճակի հարցը:

Գո՞ւցե քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նկարագրված հանցանքն է պատճառը…

Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Ցտեսություն»։