00:00:00

Հանրային և քաղաքական դիսկուրսից ընդհանրապես դուրս են մղվել Արցախին վերաբերող հարցերը

20:39, 16 դեկտեմբեր 2021

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովո՛ւրդ ջան, դուք հասկանո՞ւմ եք, որ ներքին քաղաքական խնդիրների շղարշի տակ տեղի են ունենում գործընթացներ, որոնք, ունենալով Հայաստանի գոյության համար կենսական նշանակություն, այնուամենայնիվ, փաշինյանական իշխանությունների կողմից ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ մղվել են ետին պլան։ Մի քանի ակնհայտ փաստ. 1. Նկատե՞լ եք, որ տեղեկատվական, հանրային և քաղաքական դիսկուրսից ընդհանրապես դուրս են մղվել Արցախին վերաբերող հարցերը։ 2. Նկատե՞լ եք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերն ակտիվորեն փոխարինվել են հայակործան, հակապետական, ապազգային «օրակարգով», օրինակ, Հայաստանի և հայերին հետևողականորեն ոչնչացնող վայրենի Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բարիշելու» շինծու, լկտի, ինքնասպան գործընթացներով։ 3. Նկատե՞լ եք, որ փաշինյանական վերնախավն ուղղակի արդեն չի խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին։ Դե Գորիս-Կապան ավտոմայրուղու ոդիսականի մասին էլ չեմ ասում։ 4. Նկատե՞լ եք, որ թուրք-ադրբեջանական վիժվածքների կողմից հայերին ահաբեկելու, սպանելու, առևանգելու մասին նույնպես աշխատում են քիչ խոսել։ 5. Եվ որպես «вишенка на торте»՝ այս իշխանությունները շատ հետևողական գնում են թուրքերի և ադրբեջանցիների հետ տարատեսակ գործընթացների, որոնք միտված են իրավական առումով ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ Արցախի հարցի տեղափոխումը դե յուրե ադրբեջանական «ներքին խնդիրների» տիրույթ + քողարկված թուրքերի նախապայմանների ընդունմանը (Ցեղասպանության հարցից սկսած և վերջացրած Սյունիքով ադրբեջանաթուրքական տանդեմին ճանապարհ տրամադրելու) հայ-թուրքական հարաբերությունների վերաձևավորման շրջանակներում։ Էս չլինի մերվե՞լ եք, հհնն՞...շարունակելի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր