00:00:00

ՊՆ–ն 25 «Կամազ» նվիրեց ԱԻՆ–ին և 2 նոր «ՈւԱԶ» ստացավ Սյունիքի հիմնադրամից

18:41, 16 դեկտեմբեր 2021

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 25 միավոր «Կամազ-4308» մակնիշի ավտոմեքենաները հետ են վերցվել ու ամրացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Որոշման նախագծում նշված է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների արդյունավետ իրականացմամբ: «Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական մարմին հանդիսացող Փրկարար ծառայությունը՝ ի թիվս այլնի, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ: Իսկ թե ինչու նշված ավտոմեքենաների կարիքը ՀՀ պաշտպանության նախարարությունն այլևս չունի՝ նախագիծը չի հստակեցնում։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամի նվիրատվությունը` 2 միավոր «ՈւԱԶ-23632-155» մակնիշի ավտոմեքենաները։ Դրանք կամրացվեն ՀՀ ՊՆ–ին` նախարարության կարիքների համար շահագործելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր