00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են մահվան ելքով վրաերթի դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին

18:26, 16 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի ՄՎ, Հրազդանի ՈԲ և Մարտունու ՈԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրիկ Ղայրամանյանին վրաերթի ենթարկել և դեպքի վայրից փախուստի է դիմել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի 30-ամյա բնակիչը՝ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով: Նույն օրը, ժամը 20.00-ին, երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և ներկայացվել Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ավտոմեքենան տեղափոխվել է Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ից 08.20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանին, որը մահացել է: Վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր