00:00:00

Մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում․ Քերոբյան

17:35, 16 դեկտեմբեր 2021 Տնտեսություն

Իրականում մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով: Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը զուսպ գնաճ ունեն», - ասաց նախարարը։ Նա նշեց՝ աշխատանքները շարունակվում են Կենտրոնական բանկի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի առկա գործիքներն օգտագործելով՝ գնաճը զսպեն։ «Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասածից շատ ավելի շատ է և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ», - ասաց Քերոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր