00:00:00

Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի․ նախագահի շնորհավորանքը

17:47, 16 դեկտեմբեր 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի անկախության 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Անկախության տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում՝ ապահովելով քաղաքացիների բարեկեցության աճը։ Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը հետագա ընդլայնման մեծ ներուժ ունի։ Հայաստանը բարձր է գնահատում Ձեր նշանակալի ներդրումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման գործում։ Համոզված եմ, որ հայ-ղազախական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր