00:00:00

ԲՀԿ-ն ևս միացել է Մարությանին անվստահություն հայտնելու իմքայլականների ստորագրահավաքին

17:07, 16 դեկտեմբեր 2021

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Մենք նաև հրապարակել էինք նախագիծը, որը հայտնվել էր մեր տրամադրության տակ։  Ըստ այդմ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է փոխքաղաքապետ, ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը ևս միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանը։ Հարցին, թե ո՞րն է պատճառը, Հարությունյանն ասաց, թե հիմնավորումները բազմաթիվ են։ Դրանից առանձնացրեց այն հանգամանքը, որ բազմաթիվ ներդրումներ կարող էին լինել Երևանում, սակայն Հայկ Մարությանի սխալ բանակցությունների պատճառով դրանք չեն կատարվել։ «Միտումնավոր շինարարություններ ձգձգելը, հիմնավորումներ մեր առումով շատ կան, բացի դա անհարգալից վերաբերմունքը և այլն»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ խմբակցությունում որոշում են կայացրել և ստորագրել են։ Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը Երևանի ավագանիում ունի հինգ անդամ։ Այս պահին ստորագրել են ավագանու անդամներից չորսը։ Քրիստինա Վարդանյանը ոչ թե չի միանալու ստորագրահավաքին, այլ տեխնիկական պատճառներով դեռ չի հասցրել։ Նշենք, որ ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից ևս ստորագրահավաքին միացել են։ Խոսքը ավագանու անդամ Անի Խաչատրյանի մասին է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր