00:00:00

Անվստահություն հայտնել քաղաքապետին, քաղաքապետի պաշտոնում առաջադրել ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին․ հայտնի է «Իմ քայլի» նախագիծը

16:35, 16 դեկտեմբեր 2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ ուշ երեկոյան  ծանուցվել են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ «Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը  դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- գրել է Խաժակյանը։ Միաժամանակ մեր աղբյուրների փոխանցմամբ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծում որեւէ հիմնավորում չկա։ Ամենայն հավանականությամբ իմքայլականները հիմնավորումները նախատեսում են ավագանիին բանավոր ներկայացնել։ Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրել Հրաչյա Սարգսյանին։ Սա օրենքի պահանջն է, եթե ավագանին անվստահություն է հայտնում քաղաքապետին, ապա նախագծում պետք է լինի նոր քաղաքապետի անունը։ «Անվստահություն հայտնել քաղաքապետին, առաջադրել ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին»,- ասված է նախագծում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր