00:00:00

«Գնահատականներն արդեն կտա հանրությունը». Հայկ Մարությանի խոսնակը՝ անվստահություն հայտնելու գործընթացի մասին

16:30, 16 դեկտեմբեր 2021

Ինձ թվում է՝ այդ նախաձեռնողներից նաեւ պետք է հասկանալ այդ նախաձեռնության հիմքերը, գնահատականներն արդեն կտա հանրությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն։ «Թույլ տվեք հիմա կարծիքներ չհայտնել։ Ինձ թվում է՝ այդ նախաձեռնողներից նախ պետք է հասկանալ այդ նախաձեռնության հիմքերը, գնահատականներն արդեն կտա հանրությունը, եւ, բնականաբար, դրա վերաբերյալ քաղաքապետն էլ իր կարծիքը կհայտնի»,- ասաց Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր