00:00:00

Պաշտոնանկության լուրերի ֆոնին Մարությանը ավտոբուսներ ու վերելակներ գնելու որոշումներ է ստորագրել

16:07, 16 դեկտեմբեր 2021

Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։ Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- գրել է նա։ Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել, արդեն հավաքվել է 39 ստորագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր