00:00:00

Անկոտրում պայքարելու ենք, որպեսզի ձեր տված յուրաքանչյուր քվե հասնի իր նշանակությանը

15:09, 16 դեկտեմբեր 2021

Խոշորացված Վանաձոր համայնքի «Հայրենիք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված, համայնքի ավագանու նորընտիր անդամ Վահե Դոխոյանը դիմել է Վանաձոր, Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքների  բնակիչներին։ «Իշխանությունների ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալվել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։ Չնայած Վանաձոր համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային  կառույցի տեղական քաղաքական թիմը հանդես է եկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի մրցակից ուժ, սակայն՝ որպես մեր օգտին քվեարկած վանաձորցիների լիիրավ ներկայացուցիչներ, դատապարտում ենք մեր համայնքի բնակիչների ձայների մեծամասնությունը ստացած դաշինքի ղեկավարի նկատմամբ փաստացի քաղաքական հետապնդման բոլոր փորձերը։ Իշխանությունների նման ապօրինի գործելաոճը որակում ենք Վանաձոր համայնքի անխտիր բոլոր բնակիչների ազատ կամարտահայտության արդյունքների և ժողովրդավարության տարրական նորմերի ոտնահարում, մեր բնակիչների վստահությունը վայելող ընդդիմադիր քաղաքական գործիչներին լռեցնելու և ասպարեզից դուրս մղելու անթաքույց ու ապարդյուն փորձ։ Հավաստիացնում ենք, որ մեր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը՝ ունենալու հենց իրենց ընտրության արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմին։ Անկոտրում պայքարելու ենք, որպեսզի ձեր տված յուրաքանչյուր քվե հասնի իր նշանակությանը։ Վանաձորի նորընտիր ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր