00:00:00

Մենք երբեք հայերին չենք լքի. Մակրոն

14:47, 16 դեկտեմբեր 2021

Ֆրանսիան երբեք միայնակ չի թողնի հայերին և կշարունակի փնտրել ամուր խաղաղության համար լուծումներ։ Այս մասին «Թվիթերում» գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում միջնորդությամբ չորեքշաբթի՝ ուշ գիշերին, Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը երկրորդն էր «Արևելյան գործընկերության» շրջանակներում։ «Մենք երբեք չենք լքի հայերին և միշտ կփորձենք գտնել ամուր խաղաղության համար լուծումներ։ Ես կոչ եմ անում, որպեսզի տոների օրերը (Նոր տարի, Սուրբ Ծնունդ - խմբ.) դառնան մարդասիրական ձեռքբերումների և խաղաղության հաստատման շրջան», - գրել է Մակրոնը՝ կցելով իր և Փաշինյանի ողջագուրման կարճ տեսանյութ։  
նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր