00:00:00

Գեներալները երաշխավորություն են ներկայացրել Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար

01:17, 16 դեկտեմբեր 2021

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են ներկայացրել «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար: «Երեկ մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել: Մենք՝ ներքոստորագրյալ գեներալներս, անձնապես ճանաչում ենք Աշոտ Մինասյանին, քաջատեղյակ ենք նրա անցած հերոսական ուղուն և հավաստիացնում ենք, որ վերջինս երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի: Վստահաբար երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննության ընթացքին և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց»,-ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։ Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն էր տարածել այն մասին՝ իբրեւ ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը եւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում եւ իշխանությունն են յուրացնում։ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ Փաշինյանի սպանության համար ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու համար: Աշոտ Մինասյանին կալանավորելու համար Դատախազությունը բոլոր ատյաններն օգտագործել է եւ վերջում միայն դատավոր Տիգրան Սիմոնյանն է որոշել կալանավորել Աշոտ Մինասյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր