00:00:00

Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին

00:41, 16 դեկտեմբեր 2021

ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է այսօր ձերբակալված Մամիկոն Ասլանյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։ Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։ Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր