0Պարզապես հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չեն տեսնում այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը` անդրադառնալով վերջին օրերին ընդդիմադիր հայացքներ ուեցող գործիչներին կալանավորելուն:

«Պարզապես հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չեն տեսնում այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում: Անձնական ազատության իրավունքը (չկալանավորվելու) կարծես ունիվերսալ իրավունք է: Այսպիսի կալանավորումների շարք՝ բացառապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց նկատմամբ, երբևէ նման հստակ լռության պայմաններում տեղի չի ունեցել…»,- գրել է նա: