00:00:00

Ալիևն ասել է՝ ով է Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը

22:49, 15 դեկտեմբեր 2021

Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի և անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը (Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար): Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ նրա նախաձեռնությունն աշխատում է»,- ասել է Ալիևը իսպանական El Pais հրատարակությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Ադրբեջանը տեսնում է Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ Հարավային Կովկասում ստեղծել կայուն միջավայր և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր