00:00:00

«Նարեկը լավ էր, ուժեղ, անկոտրում». Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Նարեկ Սամսոնյանին

20:55, 15 դեկտեմբեր 2021

Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Արեգնազ Մանուկյանի, Անդրանիկ Թեւանյանի հետ այցելեցինք ՁՊՎ-ում պահվող Narek Samsonyan-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Նարեկը լավ էր, ուժեղ, անկոտրում»,-նշել է նա: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան իր տան բակից բերման է ենթարկվել  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով ավելի ուշ ձերբակալվել է: «Նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր հանցագործության համար»,-իր էջում գրել էր Սամսոնյանի պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր