Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ: Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:

Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին: Աստված բոլորիս պահապան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Irakanum.am-ը գրել էր, որ Վ. Գասպարյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։