00:00:00

Մակրոնն ու Պուտինը որոշել են մինչեւ տարեվերջ կրկին բանակցություններ վարել․ օրակարգում էր ԼՂ հակամարտության կարգավորումը

15:15, 15 դեկտեմբեր 2021

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են նոր զրույց անցկացնել մինչեւ տարեվերջ։ Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Նրանք [նախագահները] պայմանավորվել են կրկին զրուցել մինչեւ տարեվերջ՝ քննարկված հարցերին վերադառնալու համար»,-ասվում է պալատի տարածած հաղորդագրության մեջ՝ երկու երկրների ղեկավարների միջեւ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի արդյունքներով։ Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են  լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը, Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանն ուղղված ուղիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր